Անպատասխան աղոթք

Դու չկաս: Ոչ հոգեպես` ինչպես որոշ մարդիկ իմ կյանքում:
Դու չկաս: Դու չկաս ֆիզիկապես, դու էլ չես ապրում:
Դու մահացար երկու շաբաթ առաջ, դու էլ չես ապրում:
Դու էլ չկաս, էլ ինձ չես սպասում…

Քո մահից հետո Աստված ինձ համար մեռավ:
Քո մահով սպանեցիր Աստծուն իմ հոգում:
Այսինքն` Աստված սպանեց քեզ ֆիզիկապես,
Իսկ դու իրեն` հոգեպես:
Բայց այս աշխարհում Աստված չէր կարող պատճառ գտնել քեզ սպանելու, ուրեմն
Աստված չկա, ուրեմն նա մեռած է:

Բայց աստծուն թաղելով` հոգիս էլ թաղեցի:
Միգուցե մեռնելուց հետո մենք չենք ապրում,
Միգուցե չկա հոգի:
Եթե չկա, ուրեմն քեզ կյանքում ետմահու չեմ տեսնի,
Եթե չկա, ուրեմն դու չկաս հոգեպես:

Ուրեմն քեզ կորցնելով` հոգիս կորցրեցի:
Այսինքն ես մեռա, ես մեռա քեզ հետ…

Ի յիշատակ Վիկա Գեւորքյանի

6 դեկտեմբեր 2005